Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։
Կողմերը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու համագործակցության նոր ուղղությունները:
Դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է, որ կրթության ոլորտը ԵՄ-ի առաջնահերթություններից է և իրենք պատրաստ են աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման ճանապարհին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Եվրոպական միությունը կօժանդակի ռազմավարության մշակման աշխատանքներն ավարտին հասցնելու գործում։
Կողմերը նաև քննարկել են բուհական կրթության ոլորտում համագործակցության ամրապնդման մեխանիզմներն ու համալսարանների միջև կապերի ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաև Erasmus+ ծրագրի շրջանավարտների ցանց ստեղծելու, ծրագիրը դեպի հանրակրթության ոլորտ ընդարձակելու հնարավորությունը։










