ԼԼուսինե Մուրադյան

Պարեկները 28-ամյա քաղաքացու խուզարկությամբ ատրճանակ ու ծալովի դանակ են հայտնաբերել

Պարեկները 28-ամյա քաղաքացու խուզարկությամբ ատրճանակ ու ծալովի դանակ են հայտնաբերել

Սեպտեմբերի 13-ին Երևանի պարեկները Մոսկովյան և Մարկ Գրիգորյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ապօրինի զենք և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել ու մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել մայրաքաղաքի 28-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ ու ծալովի դանակ։

Պարեկները մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են զենքի նմանվող առարկա ու կապի միջոցներ։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում