ԼԼուսինե Մուրադյան

Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 2 մարդ զոհվել է

Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 2 մարդ զոհվել է

ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ բացահայտվել է 168 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 28 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 20 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 13 դեպք՝ խարդախության,
  • 11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության,
  • 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 5-ական դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
  • 4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության,
  • 3-ական դեպք՝ շորթման, թմրանյութի իրացման։
  • Բացահայտվել են նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, զենք-զինամթերքի առգրավման, փողերի լվացման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու,
  • 1 դեպք՝ խուլիգանության։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 2 մարդ զոհվել է․ 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում