ՀՀայկ Նավասարդյան

Արարատ Միրզոյանը դեսպան Բոլատ Իմանբաևին հանձնել է Բարեկամության շքանշան

Արարատ Միրզոյանը դեսպան Բոլատ Իմանբաևին հանձնել է Բարեկամության շքանշան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Նախարար Միրզոյանը գոհունակությամբ նշել է Հայաստանի և Ղազախստանի միջև դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունը, որը մեծապես նպաստում է երկկողմ հարաբերությունների բովանդակության շարունակական հարստացմանը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև բարձրաստիճան փոխայցելությունների օրակարգային հարցերի:
 

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև տնտեսական կապերի հետագա խթանման հնարավորությունների շուրջ, ինչի համատեքստում ընդգծվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների և, համապատասխանաբար, տարածաշրջանում հաստատված խաղաղության և հաղորդակցությունների ցանցի ընդլայնման կարևորությունը:
 

 

Հայ-ղազախական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Արարատ Միրզոյանը դեսպան Բոլատ Իմանբաևին հանձնել է Բարեկամության շքանշան։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում