ԿԿարմեն Ղուկասյան

«Գրանդ Սվիս 2025». հայ շախմատիստների արդյունքները 10-րդ խաղափուլից հետո

«Գրանդ Սվիս 2025». հայ շախմատիստների արդյունքները 10-րդ խաղափուլից հետո

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող «Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարի ավարտին մնացել է մեկ խաղափուլ:

 

Հայ շախմատիստների արդյունքները 10-րդ խաղափուլից հետո.
 
Շանթ Սարգսյան՝ 6 միավոր
 
Արամ Հակոբյան՝ 5.5 միավոր
 
Ռոբերտ Հովհաննիսյան՝ 4.5 միավոր
 
Գաբրիել Սարգսյան՝ 4 միավոր
 
Հայկ Մարտիրոսյան՝ 4 միավոր:

 

Շանթը գտնվում է 15-րդ հորիզոնականում և վերջին խաղափուլում կմրցի 2722 վարկանիշ ունեցող Ժավոխիր Սինդարովի հետ:

 

Վերջին խաղափուլից առաջ 7 միավորով մրցաշարի առաջատարներն են Մաթիաս Բլյուբաումը (Գերմանիա), Ալիռեզա Ֆիրուզջան (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Նիդերլանդներ), Հանս Մոկե Նիմանը (ԱՄՆ) և Վինսենթ Կայմերը (Գերմանիա):
 

 

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը ունի 6 միավոր և վերջին խաղափուլից առաջ գտնվում է 9-րդ հորիզոնականում:
 
Լիլիթ Մկրտչյանն ունի 4 միավոր:

 

Կանանց մրցաշարի առաջատարներն են Եկատերինա Լահնոն (ՖԻԴԵ) և Վաիշալի Ռամեշբաբուն (Հնդկաստան), որոնք ունեն 7.5 միավոր։

 

11-րդ խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին՝ Հայաստանի ժամանակով 13:00-ին։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում