ՄՄարիա Գաբրիելյան

Հայ շախմատիստների արդյունքները «Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարի 9-րդ խաղափուլից հետո

Հայ շախմատիստների արդյունքները «Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարի 9-րդ խաղափուլից հետո

«Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարի 9-րդ խաղափուլում Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի է խաղացել աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի հետ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Հաջորդ խաղափուլում Գուկեշի հետ կմրցի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Գաբրիել Սարգսյանը:

 

Այսօր Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել «Գրանդ Սվիս 2023»-ի հաղթող Վիդիտ Սանտոշ Գուջրաթիի հետ:

 

Մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը երկու խաղափուլ:

 

Հայ շախմատիստների արդյունքները 9-րդ խաղափուլից հետո.
 
Շանթ Սարգսյան՝ 5.5 միավոր
 
Արամ Հակոբյան՝ 5 միավոր
 
Ռոբերտ Հովհաննիսյան՝ 4 միավոր
 
Գաբրիել Սարգսյան՝ 3.5 միավոր
 
Հայկ Մարտիրոսյան՝ 3 միավոր

 

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը ունի 5 միավոր, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 4 միավոր։

 

Նախավերջին խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում