ՎՎարդուհի Հարությունյան

Ուկրաինան չի զիջի իր տարածքները Ռուսաստանին՝ պատերազմը դադարեցնելու դիմաց. Զելենսկի

Ուկրաինան չի զիջի իր տարածքները Ռուսաստանին՝ պատերազմը դադարեցնելու դիմաց. Զելենսկի

Ուկրաինան չի զիջի իր տարածքները Ռուսաստանին՝ պատերազմը դադարեցնելու դիմաց՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի համոզմամբ՝ դա ամեն դեպքում չի կանգնեցնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նրա խոսքով՝ Կիևին անվտանգության ամուր երաշխիքներ են պետք, որոնք կերաշխավորեն ամբողջ Եվրոպայի կայունությունը:

«Հարկավոր է Մոսկվայի վրա ճնշում գործադրել, պատժամիջոցներ և մաքսատուրքեր սահմանել, առգրավել նրանց ակտիվները»,- հավելել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին ընդգծել է Չինաստանի վրա ճնշում գործադրելու, նաև տարբեր միջոցներով մոտիվացնելու կարևորությունը:

«Պեկինը կարող է ազդել Ռուսաստանի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար»,- շեշտել է նախագահը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում