ԿԿարմեն Ղուկասյան

Բռնցքամարտիկ Վաղարշակ Քեյանը ոսկե մեդալ է նվաճել DAURIA CUP միջազգային մրցաշարի եզրափակչում

Բռնցքամարտիկ Վաղարշակ Քեյանը ոսկե մեդալ է նվաճել DAURIA CUP միջազգային մրցաշարի եզրափակչում

Ռուսաստանի Չիտա քաղաքում ընթացող DAURIA CUP միջազգային մրցաշարի եզրափակչում առաջին ոսկե մեդալն ունենք։ Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

54 կգ քաշային Վաղարշակ Քեյանը գեղեցիկ հաղթանակ է տոնել Ռուսաստանը ներկայացնող Արսեն Ժիլիլիտցովի նկատմամբ ու դարձել մրցաշարի հաղթող։

Այսօր ոսկե մեդալի համար կպայքարի նաև գերծանր քաշային Տիգրան Խաչատրյանը։

Եվս 8 մարզիկ` 48 կգ Էրիկ Սեմերջյանը, 51 կգ Վահրամ Դովլաթբեկյանը, 63 կգ Անդրանիկ Մարտիրոսյանը, 67 կգ Արգիշտի Հակոբյանը, 80 կգ Ալբերտ Հարությունյանը և 92 կգ Սարգիս Անդրեասյանը, հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալներով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում