ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսական ԱԹՍ-ների ներխուժումը Լեհաստանի օդային տարածք ուկրաինական ճգնաժամի «կողմնակի ազդեցությունն է». Չինաստանի ներկայացուցիչ

Ռուսական ԱԹՍ-ների ներխուժումը Լեհաստանի օդային տարածք ուկրաինական ճգնաժամի «կողմնակի ազդեցությունն է». Չինաստանի ներկայացուցիչ

Չինաստանը կարծում է, որ ռուսական ԱԹՍ-ների ներխուժումը Լեհաստանի օդային տարածք ուկրաինական ճգնաժամի «կողմնակի ազդեցությունն է»՝ հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում նա կոչ է արել բոլոր կողմերին հանգստություն պահպանել և զսպվածություն ցուցաբերել: Չինաստանի ներկայացուցչի կարծիքով՝ վեճերը պետք է պատշաճ կերպով լուծվեն երկխոսության և խորհրդակցությունների միջոցով: Գեն Շուանը նշել է, որ պետք է կանխել հակամարտության էսկալացիան։

«Ներկա իրավիճակում ցանկացած թյուրիմացություն կամ սխալ դատողություն կխորացնի վստահության դեֆիցիտը։ Ցանկացած առճակատման հռետորաբանություն կարող է հրահրել հակամարտության սրացում։ Ցանկացած ռազմական դիմակայություն կարող է ավելի լայնածավալ բախումներ առաջացնել»,- հայտարարել է դիվանագետը։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում