ՎՎարդուհի Հարությունյան

Վարշավան չի պատրաստվում խզել դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ. Սիկորսկի

Վարշավան չի պատրաստվում խզել դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ. Սիկորսկի

Լեհաստան ռուսական ԱԹՍ-ների ներխուժման ֆոնին այդ երկրի արտգործնախարարը հայտարարել է, որ Վարշավան չի պատրաստվում խզել դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ:

«Դիվանագիտական շփումներ են պետք ոչ միայն ընկերների, այլև հակառակորդների հետ»,- Կիև այցի ընթացքում նշել է Ռադոսլավ Սիկորսկին:

Միևնույն ժամանակ նա տեղեկացրել է, որ Լեհաստանում ռուս դիվանագետների գործունեությունը կսահմանափակվի: Սիկորսկին նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի կռվում Ռուսաստանի դեմ, դա անում է Ռուսաստանը՝ Ուկրաինայի միջոցով:

«Պատրաստ ենք ընդլայնել Կիևի հետ ռազմական գործակցությունը»,- շարունակել է լեհ դիվանագետը:

Ավելի վաղ նաև հայտնի է դարձել, որ Լեհաստանի օդային սահմանի խախտումից հետո Ուկրաինայի արևմուտքում լրացուցիչ ՀՕՊ համակարգեր կդեղադրվեն՝ ապահովելու նաև եվրոպական անվտանգությունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ հայտարարել է «Արևելյան պահապան» նախաձեռնության մեկնարկի մասին՝ դաշինքի արևելյան թևը պաշտպանելու համար։ Մարկ Ռյուտտեի խոսքով՝ գործողությանը կներգրավվեն դաշնակիցների ռեսուրսները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում