ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ում ձերբակալվել է Քըրքի սպանության համար կասկածվողը

ԱՄՆ-ում ձերբակալվել է Քըրքի սպանության համար կասկածվողը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պահպանողական քաղաքական ակտիվիստ Չառլի Քըրքի սպանության համար կասկածվողը ձերբակալվել է։ Նա հույս է հայտնել, որ մարդասպանը կդատապարտվի մահապատժի։

Նախագահ Թրամփի դաշնակից, Turning Point USA-ի 31-ամյա հիմնադիրը սպանվել է Utah Valley համալսարանի տարածքում ելույթի ժամանակ: New York Post (NYP) թերթի տվյալներով՝ նրա դեմ մահափորձ կատարած անձը Յուտայի ​​22-ամյա բնակիչ Թայլեր Ռոբինսոնն է։ CNN-ի փոխանցմամբ էլ՝ ձերբակալված տղամարդը սպանությունը խոստովանել է իր հորը, որն էլ այդ մասին հայտնել է իշխանություններին և որդուն պահել է մինչև նրա ձերբակալումը։

Նախագահ Թրամփը հայտարարել է, որ Չառլի Քըրքին հետմահու կպարգևատրի Ազատության նախագահական մեդալով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում