Այսօր հրապարակվել է Հայաստանի ազգային մրցունակության արդեն 7-րդ զեկույցը: Այս տարի այն նվիրված է աշխատատեղերի խնդրին: Զեկույցը կազմած «Ի Վի Քոնսալթինգ» ընկերության փորձագետները երկրի տնտեսական աճն ու գործազրկության կրճատումը փոխկապակցել են զարգացման իներցիոն, արագացված և բեկումնային տեմպերի՝ երեք սցենարով: Հետազոտությունը նաև մտահոգություն է հնչեցնում, որ ռոբոտացված, խելացի, նոր տեխնոլոգիաները հնարավոր է մարդկանց դուրս թողնեն արտադրական շատ պրոցեսներից և դրանով՝ է՛լ ավելի դժվարացնեն աշխատաշուկայի զբաղվածության հարցը: Իրավիճակից ելքը՝ որպես մասնագետ պարբերաբար վերապատրաստվել, անընդհատ կրթվելն է ու շուկայի զարգացման արագ տեմպը պահելը,- նշվել է օրվա քննարկմանը:










