ԱԱսպրամ Սարատիկյան

LEADER պիլոտային ծրագրի շնորհիվ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում բարձրացել է տնտեսական զարգացման արդյունավետությունը. ՏԿԵՆ

LEADER պիլոտային ծրագրի շնորհիվ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում  բարձրացել է տնտեսական զարգացման արդյունավետությունը. ՏԿԵՆ

ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են՝ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Չեխիայի տարածքային զարգացման փոխնախարար Ռադիմ Սրչենի գլխավորած պատվիրակությանը։

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում LEADER մեթոդաբանության պիլոտային ծրագրի արդյունքներն ու ընդլայնման հեռանկարները։

 

 

Ծրագրի շրջանակներում Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում ստեղծվել են 8 տեղական ակտիվ խմբեր՝ ՏԱԽ-եր (LAGs), որոնք էապես բարձրացրել են տեղական տնտեսական զարգացման արդյունավետությունը։
 

Հաշվի առնելով ծրագրի լուրջ ներդրումը ՀՀ տարածքային զարգացման ոլորտում՝ առաջարկվել է 3 մարզի օրինակը կիրառել նաև Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում։

 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում