ՎՎարդուհի Հարությունյան

Դոնալդ Թրամփը Պենտագոնում մասնակցել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների 24-րդ տարելիցի միջոցառմանը

Դոնալդ Թրամփը Պենտագոնում մասնակցել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների 24-րդ տարելիցի միջոցառմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը մասնակցել են սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների 24-րդ տարելիցի կապակցությամբ Պենտագոնում կազմակերպված միջոցառմանը:

Իր ելույթում Թրամփն անդրադարձել է Յուտայի համալսարանում միջոցառման ժամանակ պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությանը՝ նրան անվանելով ազատության առաջամարտիկ: Թրամփը հայտարարել է, որ նրան հետմահու կշնորհի Ազատության նախագահական մեդալ:

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի արարողություն է տեղի ունեցել նաև Նյու Յորքում, Մանհեթենում գտնվող Ազգային հուշահամալիրում, որը կառուցվել է ահաբեկչության ժամանակ ավերված Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների վայրում։

Զոհերի հիշատակը հարգել են նաև Փենսիլվանիայի նահանգի Շենքսվիլ քաղաքում, որտեղ ընկել էր American Airlines ավիաընկերության 93-րդ չվերթի ինքնաթիռը, որի ուղևորներն ու անձնակազմը դիմադրություն էին ցույց տվել ահաբեկիչներին։

2001 թ. սեպտեմբերի 11-ի «Ալ Քաիդա»-ի գործողությունները չորս համակարգված ահաբեկչությունների շարք էին, որոնք իրականացվել են մահապարտների կողմից։ Ահաբեկչությունների հետևանքով զոհվել է մոտ 3000 մարդ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում