ՀՀայկ Նավասարդյան

ՏԿԵ փոխնախարարը և Իրանի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր

ՏԿԵ փոխնախարարը և Իրանի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Մոհամմադ Սադեղ Ազիմիֆարի և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

 

Արմեն Սիմոնյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով Հայատանի և Իրանի միջև ձևավորված երկկողմ արդյունավետ համագործակցությունը։

 

Մոհամմադ Սադեղ Ազիմիֆարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հույս հայտնել, որ հանդիպումը կխթանի երկու երկրների միջև գործընկերության խորացումը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր։ Ներկայացվել է Իրանի էներգետիկ ոլորտի կառավարման մոդելը, վառելիքի արտադրության և արտահանման կարողություններն ու հեռանկարները։

 

Անդրադարձ է կատարվել «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» և «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրերին։ ՏԿԵ նախարարի տեղակալը նշել է, որ Հայատանը մշտապես աջակցել է այս ծրագրերի անխոչընդոտ իրականացմանը։

 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները և իրականացնել միջոցառումներ փորձի փոխանակման ու մասնագիտական կարողությունների զարգացմնան համար։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում