ԳԳոհար Սիմոնյան

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց նոր ռեկորդ սահմանած Մագնուս Կառլսենի հետ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց նոր ռեկորդ սահմանած Մագնուս Կառլսենի հետ

Մեն կղզում ընթացող FIDE Chess.com Grand Swiss շախմատի միջազգային մրցաշարում  կայացան վերջին՝ 11-րդ տուրի պարտիաները, որոնցից  մեկում Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Լարված և դիտարժան պայքարում անցած պարտիայում, 34-րդ քայլից հետո, համաձայնեցին ոչ-ոքի արդյունքի:

Այդպիսով, Լևոն Արոնյանը վաստակեց 7,5 միավոր և չկարողացավ հավասարվել մրցաշարի առաջատար Ֆաբիանո Կարուանային, որը խաղաղ դաշն կնքեց Հիկարու Նակամուրայի հետ՝ իր անվան դիմաց գրանցելով 8 միավոր:

Նույն արդյունքը ցույց տվեց նաև չինացի Վան Հաոն, որն այս տուրում հաղթեց անգլիացի Դևիդ Հոուելին: Դա նշանակում է, որ Լևոն Արոնյանը զրկվեց նաև 2020-ի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի միակ ուղեգրից:

Ի դեպ, Մագնուս Կառլսենը դասական շախմատի մրցաշարերում պարտություն չի կրել 101 անընդմեջ հանդիպումներում: Դա համաշխարհային նոր ռեկորդ է: Նա գերազանցել է չինացի Դին Լիժենի ցուցանիշը, որը չէր պարտվել 100 դասական մրցախաղերում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում