ԼԼիլիթ Ասատրյան

Հաստատված խաղաղությունը պետք է այս կետից մենք զարգացնենք դեպի ինստիտուցիոնալ ուժեղացում. Փաշինյան

Հաստատված խաղաղությունը պետք է այս կետից մենք զարգացնենք դեպի ինստիտուցիոնալ ուժեղացում. Փաշինյան

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքվել է խաղաղություն: Եթե կարճ՝ դա է տեղի ունեցել: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանի հարցին:

«Շատ է ասվում, որ Խաղաղության և միջպետական հարաբերությանների հաստատման մասին համաձայնագիրը ընդամենը նախաստորագրվել է: «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությանների հաստատման մասին համաձայնագիրը ընդամենը նախաստորագրվել է» ասողների և սա որպես գրեթե ոչինչ ներկայացնողների 77.6 տոկոսը հունվար-փետրվար-մարտին կանխատեսում էր, որ օգոստոսի 8-ի կողմերի միջև պետք է պատերազմ լինի. դա մոռացել են, ոչ ոք չի հիշում, բայց խաղաղության հռչակագիր է ընդունվել, և էլի ասում են՝ դե, ընդամենը խաղաղության հռչակագիր է ընդունվել: 

Հաստատվել է խաղաղություն, այլ բան, որ այդ խաղաղությունը հաստատված պետք է այս կետից մենք զարգացնենք դեպի ինստիտուցիոնալ ուժեղացում ի հեճուկս նրանց, ովքեր ուզում են այս կետից զարգացնել դեպի ինստիտուցիոնալ ոչնչացում,- ասաց վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում