ՔՔրիստինա Մկրտչյան

Բուրունդիի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Բուրունդիի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուրունդիի Հանրապետության նորանշանակ դեսպան Էռնեստ Նդաբաշինզեին (նստավայրը՝ Հռոմ)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանը կգործադրի բոլոր ջանքերը հայ-բուրունդական հարաբերությունների ամրապնդման և համագործակցության հետագա զարգացման համար: 

Մտքեր են փոխանակվել կրթության և թվային տեխնոլոգիաների  ոլորտներում փոխգործակցության խթանման ուղղությամբ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում