ԳԳոհար Սարգսյան

Քննարկվել են Հայաստանում և Իրանում պատիժ կրող դատապարտյալների փոխանցման մեխանիզմները

Քննարկվել են Հայաստանում  և Իրանում պատիժ կրող դատապարտյալների փոխանցման մեխանիզմները
Արդարադատության նախարարությունից հայտնում են՝ նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահիդ Ջալալզադեին։
 
Կողմերը բարձր են գնահատել երկու պետությունների միջև առկա արդյունավետ համագործակցությունը, այդ թվում՝ արդարադատության նախարարությունների գործունեության ոլորտներում։
 
Քննարկվել են Հայաստանում պատիժը կրող և Իրանի քաղաքացի հանդիսացող դատապարտյալների փոխանցման, Իրանի կողմից հետախուզվող անձանց հանձնման, Իրանում պատիժ կրող Հայաստանի քաղաքացիների փոխանցման հետ կապված հարցեր:
 
Նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը կարևորել է ՀՀ-ԻԻՀ դատական և իրավական հարցերով համատեղ հանձնաժողովի գործունեությունը՝ շեշտելով նաև արդեն իսկ առկա իրավապայմանագրային բազայի արդյունավետ կիրառության մասին: Նա նաև ընդգծել է առաջիկայում ՀՀ արդարադատության նախարարի հրավերով ԻԻՀ արդարադատության նախարարի՝ Հայաստան այցի կարևորությունը՝ նշելով, որ այն ևս մեկ առիթ է ամրապնդելու համագործակցությունը և ընդլայնելու պայմանագրային հարաբերությունները: Կարևորվել է նաև առաջիկայում համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:
 
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդյունավետ համագործակցությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում