ՔՔրիստինա Մկրտչյան

Դեսպան Մարգարյանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունն Աֆրիկայի գործընկերների հետ

Դեսպան Մարգարյանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունն Աֆրիկայի գործընկերների հետ

Սեպտեմբերի 8-10-ը Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մասնակցել է Ադիս Աբեբայում  անցկացվող Կլիմայի հարցերով Աֆրիկայի երկրորդ գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17)՝ ՀՀ ԱԳ նախարարության բանակցային խմբի ղեկավար, դեսպան Մհեր Մարգարյանն իր ելույթում ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը խորացնել համագործակցությունն Աֆրիկայի գործընկերների հետ՝ շեշտելով կենսաբազմազանության ոլորտում ընդհանուր մարտահրավերներն ու համընկնող շահերը։

Մհեր Մարգարյանը հաստատել է նաև Հայաստանի պատրաստակամությունը 2026 թվականին նախատեսվող COP17-ի նախագահության շրջանակներում քայլեր ձեռնարկել խոցելի տարածաշրջանների խնդիրները բարձրացնելու, ներառական գործընկերություններ խթանելու և միջազգային ֆինանսական ռեսուրսներ մոբիլիզացնելու ուղղությամբ։

Այցի շրջանակում դեսպան Մարգարյանը  երկկողմ հանդիպումներ է ունեցել աֆրիկյան գործընկերների հետ՝ դիտարկելու գործակցության զարգացման հնարավորությունը, այդ թվում՝ COP17 համաժողովի շրջանակներում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում