ՀՀայկ Նավասարդյան

Այսուհետ կգերիշխի ոչ թե հակամարտության, այլ խաղաղության տրամաբանությունը. ՀՀ դեսպանը՝ Բունդեսթագի պատգամավորին

Այսուհետ կգերիշխի ոչ թե հակամարտության, այլ խաղաղության տրամաբանությունը. ՀՀ դեսպանը՝ Բունդեսթագի պատգամավորին

ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ, ՍԴԿ խորհրդարանական խմբակցության արտաքին քաղաքական հարցերի խոսնակ Ադիս Ահմետովիչի հետ։ Այս մասին տեղեկացնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը:

 

«Դեսպան Ենգիբարյանը ներկայացրեց ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, Վաշինգոտնում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների միջև ստորագրված եռակողմ փաստաթղթերը։
 
Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի համար մեկնարկել է համագործակցության և բարեկեցության դարաշրջան, իսկ ողջ տարածաշրջանում այսուհետ կգերիշխի ոչ թե հակամարտության, այլ խաղաղության տրամաբանությունը։
 
Միաժամանակ դեսպանը նշեց, որ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը մեծ հնարավորություններ է ընձեռում նաև հարևան երկրների, Եվրոպական Միության և Գերմանիայի համար։
 
Ընդգծեց, որ համաձայնագրի նախաստորագրմամբ նվազեցվում են անվտանգային ռիսկերը, որոնք մինչ այս խոչընդոտ են հադիսացել օտարերկրյա ներդրողների համար՝ անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորություններին։
 
Անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին»,- ասված է հաղորդագրությունում։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում