ԼԼիլիթ Ասատրյան

Արմեն Գրիգորյանն ու Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարն անդրադարձել են տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը

Արմեն Գրիգորյանն ու Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարն անդրադարձել են տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը

ՀՀ ԱԽ քարտուղարը Վիեննայում հանդիպել է Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Նիկոլաուս Մարսշիկի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:

 

Արմեն Գրիգորյանն ու Նիկոլաուս Մարսշիկը գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Ավստրիա երկկողմ բազմաոլորտ համագործակցությունն ու զարգացման կայուն դինամիկան: Կողմերը շեշտել են բարձրաստիճան հանդիպումների կարևորությունը՝ երկկողմ հարաբերությունների ընդլայնման համատեքստում:

 

Անդրադառնալով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը՝ զրուցակիցները քննարկել են ստեղծվելիք տնտեսական ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև շեշտել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում առկա ներուժի իրականացումը:

 

Կողմերն անդրադարձել են նաև բազմակողմ հարթակներում երկկողմ համագործակցությանը՝ ներառյալ ՀՀ-ԵՄ ընդլայնված օրակարգի շրջանակներում փոխգործակցությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում