Կատարը հայտարարել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև միջնորդական ջանքերի դադարեցման մասին: Ավելի վաղ խմբավորման առաջնորդները Կատարի մայրաքաղաք Դոհա էին մեկնել՝ քննարկելու Գազայում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ նախագահի առաջարկը:
Դոհայում պայթյուններ են որոտացել, քաղաքի որոշ հատվածներում ծխի սյուներ են բարձրացել։ Իսրայելը հայտարարել է, որ հարվածել է այն շենքին, որտեղ գտնվել են ՀԱՄԱՍ-ի ղեկավարները: Նրանց հնարավոր սպանության մասին իրարամերժ տեղեկություններ են տարածվում:
Մի շարք պետություններ դատապարտել են Իսրայելի գործողությունները:










