ԴԴավիթ Մուրադյան

Քննարկվել են բազմակողմ հարթակներում կանանց և աղջիկների իրավունքների առաջմղմանն ուղղված Հայաստանի նախաձեռնությունները

Քննարկվել են բազմակողմ հարթակներում  կանանց և աղջիկների իրավունքների առաջմղմանն ուղղված Հայաստանի նախաձեռնությունները

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի (ՄԱԿ/Կանայք) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բելեն Սանս Լուկեին: Այս մասին տեղեկացրել է ԱԳ նախարարությունը:

Հանդիպմանն անդրադարձել է կատարվել գենդերային հավասարության, կանանց առաջնորդության և սոցիալ-տնտեսական պաշտպանության ոլորտում Հայաստանում գրանցված առաջընթացին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների ծրագրին, ինչպես նաև առավել խոցելի խմբերի իրավունքների ապահովման խնդիրներին:

Քննարկվել են նաև բազմակողմ հարթակներում Հայաստանի նախաձեռնությունները՝ ուղղված կանանց և աղջիկների իրավունքների առաջմղմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում