ՆՆորայր Շողիկյան

Խորհրդարանը քննարկել է հաշտարարության ինստիտուտի բարեփոխումների ամբողջականացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն

Խորհրդարանը քննարկել է հաշտարարության ինստիտուտի բարեփոխումների ամբողջականացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն

Օրենսդրական նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հաշտարարության ինստիտուտի բարեփոխումների ամբողջականացման անհրաժեշտությամբ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի՝ սեպտեմբերի 8-ի հերթական նիստի ընթացքում: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

«Նախագծով առաջարկվում է զարգացնել առցանց հաշտարարության կիրառումը՝ հստակ նշելով, որ այդ դեպքում հաշտության համաձայնությունը կարող է ստորագրվել նաև էլեկտրոնային եղանակով: Փորձ է արվում բարձրացնել հաշտարարական հաստատություների դերը»,- մանրամասն ներկայացնելով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները՝ նշել է Տիգրան Դադունցը: Անդրադարձ է կատարվել համահաշտարարության ինստիտուտի ներդրմանն ուղղված քայլերին, արտոնագրված հաշտարարի գործունեությանը, հաշտարարական գաղտնիությանը:

Հարակից զեկուցող, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ: Նա կոչ է արել կողմ քվեարկել օրենքների նախածերի փաթեթին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում