ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն խստացրել է ոչ ներգաղթային վիզաների տրամադրման կանոնները

ԱՄՆ-ն խստացրել է ոչ ներգաղթային վիզաների տրամադրման կանոնները

ԱՄՆ իշխանությունները խստացրել են օտարերկրացիներին ոչ ներգաղթային վիզաների, այդ թվում՝ B1/B2 տուրիստական ​​վիզաների տրամադրման կանոնները: Համաձայն սեպտեմբերի 6-ին պետքարտուղարության հրապարակած հրամանագրի՝ դրանք ստանալու համար փաստաթղթերը ներկայացվելու են միայն քաղաքացիության կամ մշտական բնակության երկրում:

Մինչ այժմ հարցազրույց անցնել և այս տեսակի վիզա ստանալ հնարավոր էր ցանկացած երկրում: Արդեն նշանակված հարցազրույցների համար նախատեսված հանդիպումները մնում են ուժի մեջ:

Միևնույն ժամանակ, նման վիզաների տրամադրումը կասեցված 17 երկրի քաղաքացիների համար նշանակվել են որոշակի դեսպանատներ ու հյուպատոսություններ, որտեղ նրանք կարող են դիմումներ ներկայացնել: Այսպիսով, ռուսաստանցիները կկարողանան դա անել միայն Աստանայում և Վարշավայում գտնվող ԱՄՆ դեսպանատներում, Բելառուսի քաղաքացիները՝ Վարշավայում կամ Վիլնյուսում, իսկ ուկրաինացիները՝ Վարշավայում և Կրակովում:

Նոր կանոնները չեն տարածվում A, G, C-2, C-3, ՆԱՏՕ վիզաների, ցանկացած տեսակի դիվանագիտական ​​և ծառայողական կամ ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի համաձայնագրով ճանապարհորդության հետ կապված վիզաների վրա: Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ բացառություններ կարող են արվել հազվագյուտ դեպքերում՝ մարդասիրական, բժշկական կամ արտաքին քաղաքականության նկատառումներից ելնելով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում