ՄՄարիամ Մխիթարյան

Բայրամովն ընդունել է Միջին միջանցքի հարցով ԱՄՆ առաքելության ներկայացուցիչներին

Բայրամովն ընդունել է Միջին միջանցքի հարցով ԱՄՆ առաքելության ներկայացուցիչներին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Միջին միջանցքի հարցով ԱՄՆ հավատարմագրված առևտրային առաքելության ներկայացուցիչներին։

Անդրադարձ է եղել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փաստաթղթերին, ընդգծվել՝ դրանք պատմական նշանակություն ունեն: Նշվել է, որ այդ պայմանավորվածությունները նպաստում են տարածաշրջանային խաղաղությանն ու առաջընթացին, ինչպես նաև լայն հեռանկարներ են բացում ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացման համար:

Կարևորվել են նաև Ադրբեջանի հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների հետ, ինչպես նաև Բաքվի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում