ՄՄարիամ Մխիթարյան

Ճապոնիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Ճապոնիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Շիգերու Իշիբան հաստատել է, որ որոշել է հրաժարական տալ Ճապոնիայի վարչապետի և Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդի պաշտոնից՝ բացատրելով, որ դա ավելի վաղ չի արել՝ ԱՄՆ մաքսատուրքերի հետ կապված իրավիճակը կարգավորելու անհրաժեշտության պատճառով։

Հեռացող վարչապետը նշել է, որ վաղուց էր մտադիր ստանձնել հուլիսյան ընտրությունում իր կուսակցության պարտության պատասխանատվությունը, սակայն մտադիր էր նախ հաջողության հասնել ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններում: Նա իրավիճակը անվանել է «ազգային շահի հարց»։

Ըստ Իշիբայի՝ հրաժարականի որոշումը կայացրել է ուրբաթ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր ճապոնական ավտոմեքենաների և այլ ապրանքների առևտրային տուրքերը 25 տոկոսից իջեցնել մինչև 15 տոկոսի:

Կիրակի ավելի վաղ ճապոնական NHK հեռուստաալիքը հայտնել էր, որ վարչապետը որոշել է հրաժարական տալ՝ կանխելու իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պառակտումը:

Հուլիսին Իշիբայի գլխավորած ԼԴԿ կոալիցիան ընտրությունում կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում