ԱԱսպրամ Սարատիկյան

Հոռոմի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Հոռոմի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18։18-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հոռոմ գյուղում այրվում է անասնագոմ։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչություններին հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հոռոմ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում (մոտ 100 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:58-ին, մարվել՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 01:39-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը և ներսում կուտակած մոտ 400 հակ անասնակեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում