ԼԼիլիթ Ասատրյան

Այսօր կդիտվի Լուսնի լրիվ խավարում

Այսօր կդիտվի Լուսնի լրիվ խավարում

2025 թվականի սեպտեմբերի 7-ին կդիտվի այս տարվա հիմնական աստղագիտական իրադարձություններից մեկը՝ Լուսնի երկրորդ ամբողջական խավարումը: Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Ավստրալիայում միլիարդավոր մարդիկ կկարողանան տեսնել այս երևույթը գոնե մասնակի։ Այդ մասին Ֆեյսբուքում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Սեպտեմբերի 7-ի խավարումը Երևանում կդիտվի 19:28-ից մինչև 00:55։

 

Խավարման փուլերը ըստ Երևանի ժամանակի (GMT+4)

Կիսաստվերային փուլի սկիզբ — 19:28:25

Մասնակի խավարման սկիզբ — 20:27:09

Լրիվ խավարման սկզիբ, Լուսինը կդառնա կարմիր — 21:30:48

Առավելագույն խավարում — 22:11:47

Լրիվ խավարման ավարտ — 22:52:51

Մասնակի խավարման ավարտ — 23:56:31

Կիսաստվերային խավարման ավարտ — 00:55:08

 

Ընդհանուր տևողությունը՝ 5 ժամ 27 րոպե

 

Լրիվ փուլը տևելու է՝ 1 ժամ 22 րոպե

 

Խավարումը տեսանելի կլինի ԱՊՀ ամբողջ տարածքում՝ բացառությամբ Չուկոտկայի թերակղզու։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում