ԳԳոհար Սարգսյան

Վաղարշապատի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հանդիպել է համայնքի բնակիչների հետ

Վաղարշապատի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հանդիպել է համայնքի  բնակիչների հետ

Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հերթական շրջայցի ժամանակ այցելել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի փողոցի թիվ 107, 108, 109, 110, 59, 61, 63 բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև Վազգեն Առաջին փողոցի 1, 4, 6, 10, 12 շենքերի բակեր, որի ընթացքում համայնքի ղեկավարի պաշտոնակատարը հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց առաջարկներն ու մտահոգությունները։

Քննարկվել են բակերի բարեկարգման, ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև համայնքի առօրյա խնդիրների լուծման հնարավոր տարբերակները։

Այս մասին տեղեկացնում են Վաղարշապատի համայնքապետարանից։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում