ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանի պայքարին աջակցությունը համարում ենք մեր պարտականությունը մեր եղբայրների առաջ. Կիմ Չեն Ըն

Ռուսաստանի պայքարին աջակցությունը համարում ենք մեր պարտականությունը մեր եղբայրների առաջ. Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեան լիովին կաջակցի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգային շահերի համար Ռուսաստանի պայքարին՝ հայտարարել է Կիմ Չեն Ընը։ «Դա համարում ենք մեր պարտականությունը մեր եղբայրների առաջ։ Հավատարիմ կմնանք Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրի ոգուն»,- նշել է Հյուսիսային Կորեայի ղեկավարը։

Օրերս Պեկինում Վլադիմիր Պուտինը և Կիմ Չեն Ընը հանդիպում են ունեցել: Ռուսաստանի նախագահը գոհունակություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները վերջին շրջանում ձեռք են բերել առանձնահատուկ բարեկամական և դաշնակցային բնույթ։ Պուտինը շնորհակալություն է հայտնել Կիմին՝ Կուրսկում ուկրաինական ուժերի դեմ կռվելու նպատակով հյուսիսկորեացի զինվորականներ ուղարկելու համար: Կիմ Չեն Ընն էլ հայտարարել է՝ «եթե Փհենյանն էլի ինչ-որ բանով կարող է օգնել Ռուսաստանին, ապա անպայման կանի դա»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում