ԱԱսպրամ Սարատիկյան

Ուրուգվայը մշտապես եղել է Հայաստանի բարեկամ երկիրը․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ Ուրուգվայի անկախության 200-ամյակին նվիրված միջոցառմանը

Ուրուգվայը մշտապես եղել է Հայաստանի բարեկամ երկիրը․ ԿԳՄՍ փոխնախարարը՝  Ուրուգվայի անկախության 200-ամյակին նվիրված միջոցառմանը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Ուրուգվայի անկախության 200-ամյակին նվիրված է «Uruguay Tango Trío» միջոցառմանը: Մասնակցել են նաև ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

 

Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է Ուրուգվայի ժողովրդին և կառավարությանը՝ անկախության հռչակման 200-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և հաջողություններ։

 

«Արդեն երկու դար է՝ ինչ Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունը կառուցում է իր ճանապարհը՝ հիմնվելով համընդհանուր արժեքների, մարդու իրավունքների և արդարության վրա։ Չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Ուրուգվայը մշտապես եղել է Հայաստանի բարեկամ երկիրը․ մեր երկու ժողովուրդների միջև առանձնահատուկ ջերմություն և փոխադարձ հարգանք կա:

 
Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերը շարունակելու են խորանալ՝ հենվելով փոխադարձ հարգանքի և մշակութային երկխոսության վրա։
 

Մեզ համար մեծ պատիվ է այս հոբելյանական օրը նշել Հայաստանում՝ մի երկրում, որի ժողովուրդը հրաշալի գիտի անկախության արժեքը և դրա պահպանման դժվարությունը:

 
Մեծ պատիվ է նաև այսօր հյուրընկալել բացառիկ կատարողների, որոնք իրենց արվեստով միավորում են երկու ժողովուրդների սրտերը՝ ընդգծելով մշակույթի և երաժշտության համամարդկային ուժը»,- մասնավորապես նշել է նա։
 

Միջոցառմանը կատարումներով հանդես են եկել ուրուգվայահայ երաժիշտ, դաշնակահար և դիրիժոր Ալվարո Հակոբյանը, տանգոյի երգչուհի Նատալիա Բոլանին և բանդոնեոնահար և կոմպոզիտոր Նեստոր Վասը։

 

Ուրուգվայի անկախության 200-ամյակին նվիրված միջոցառումները կանցկացվեն սեպտեմբերի 5-10-ը՝ ընդգրկելով նաև ՀՀ մարզերը:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում