ՎՎարդան Հովսեփյան

Հայաստան կժամանի ԱՄՆ պատմության ամենաերկարատև սոցիալական գովազդի կերպարը

Հայաստան կժամանի ԱՄՆ պատմության ամենաերկարատև սոցիալական գովազդի կերպարը

Այս շաբաթ Հայաստան կժամանի ԱՄՆ պատմության մեջ ամենաերկարատև սոցիալական գովազդի կերպարը՝ Սմոքի արջը`  շարունակելու անցանկալի, տեխնածին հրդեհների մասին իրազեկման իր առաքելությունը: 

Սկսած 1944 թվականից՝ Սմոքի արջը մեկնարկել է անտառային հրդեհների կանխարգելման արշավ, ինչը զգալի ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ում: 

Իր աշխատանքային փայլուն գործունեության ընթացքում Սմոքի արջը հանդիպել է բազմահազար մանուկների և նրանց փոխանցել հրդեհների կանխման վերաբերյալ հիմնավոր գիտելիքներ։ Նա հանդիպումներ է ունեցել նաև նախագահների և կինոաստղերի, նրանց թվում՝ Ջոն Ֆ. Քենեդու և Առնոլդ Շվարցենեգերի հետ, առավել ազդեցիկ դարձնելով իր ուղերձը: 

Սմոքի արջը, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և ԱՄՆ Անտառային ծառայության ներկայացուցիչների ուղեկցությամբ, Հայաստանում հանդիպումներ կունենա ինչպես երեխաների, այնպես էլ պետական պաշտոնյաների հետ, կայցելի Երևանում և դրա մերձակայքում գտնվող անտառապատ տարածքներ՝ հանրությանը ուսուցանելու, թե ինչպես պետք է սիրել և պաշտպանել Հայաստանի անտառապատ տարածքներն ու վայրի բնությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում