ՎՎարդուհի Հարությունյան

Զելենսկու՝ Մոսկվա գնալու հեռանկարն անիրատեսական է. Սիբիհա

Զելենսկու՝ Մոսկվա գնալու հեռանկարն անիրատեսական է. Սիբիհա

Կիևից արձագանքել են Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ եթե Զելենսկին ցանկանում է բանակցել, կարող է այցելել Մոսկվա:

«Նա բոլորին մոլորեցնում է»,- պնդել է Ուկրաինայի արտգործնախարարը: Անդրիյ Սիբիհան նշել է, որ այժմ Ավստրիան, Վատիկանը, Շվեյցարիան, Թուրքիան և Պարսից ծոցի երեք պետություն պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը։

«Սրանք լուրջ առաջարկներ են, և նախագահ Զելենսկին պատրաստ է հանդիպման՝ ցանկացած պահի»,- շեշտել է դիվանագետը։

Սիբիհան հավելել է, որ Մոսկվա գնալու հեռանկարն անիրատեսական է, նա կոչ է արել ճնշում գործադրել ռուսական կողմի վրա՝ ստիպելու Պուտինին լուրջ վերաբերվել խաղաղության գործընթացին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում