ԼԼուսինե Մուրադյան

Փրկարար ծառայողներն անձնվիրաբար ծառայում են ՀՀ-ում գտնվող յուրաքանչյուր անձի, եթե կա դրա կարիքը. ՆԳ նախարարի շնորհավորանքը

Փրկարար ծառայողներն անձնվիրաբար ծառայում են ՀՀ-ում գտնվող յուրաքանչյուր անձի, եթե կա դրա կարիքը. ՆԳ նախարարի շնորհավորանքը

Այսօր ՀՀ-ն նշում է Փրկարարի օրը, և առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհավորել բոլորիս փրկարարի մասնագիտական տոնի կապակցությամբ: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 4-ի նիստի մեկնարկին ասաց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Փրկարար ծառայողներն իրենց գործունեության ընթացքում բազմիցս առիթներ են ունեցել ապացուցելու, որ անձվիրաբար ծառայում են ՀՀ-ում գտնվող յուրաքանչյուր անձի, եթե կա դրա կարիքը:

Նաև ուզում եմ նշել, որ Փրկարար ծառայության հայեցակարգը ևս պատրաստ է, և դրա ուժով ծառայությունը կշարունակի է՛լ ավելի արդյունավետ կերպով մատուցել ծառայությունը հանրությանը»,- ասաց նախարարը:

Գործադիրի նիստը վարող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միացավ շնորհավորանքին:

«Օգտվելով առիթից՝ շնորհակալություն ենք հայտնում իրենց աշխատանքի համար»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում