ՄՄարիամ Մխիթարյան

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Նախարարների կոմիտեի նիստում անդրադարձել է Հարավային Կովկասին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Նախարարների կոմիտեի նիստում անդրադարձել է Հարավային Կովկասին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ի թիվս համաշխարհային այլ զարգացումների՝ Նախարարների կոմիտեի նիստում անդրադարձել է նաև Հարավային Կովկասին: Նա ողջունել է  օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագիրը՝ այն անվանելով «հնարավոր շրջադարձային կետ»։

«Հռչակագրի դրույթների կյանքի կոչումը կարող է վերափոխել տարածաշրջանը՝ բերելով հաշտեցում, կայունություն և բարգավաճում։ Այս խաղաղությունը պետք է կառուցվի մեր արժեքների՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա: Եվրոպայի խորհուրդը կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության ճանապարհին»,- ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում