ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել են Հայաստանում ստարտափ միջավայրի զարգացմանն ու ամրապնդմանը միտված նախաձեռնությունները

Քննարկվել են Հայաստանում ստարտափ միջավայրի զարգացմանն ու ամրապնդմանը միտված նախաձեռնությունները

Այսօր շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանին և «Սևան ստարտափ սամմիթ»-ի ներկայացուցիչներին։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են կողմերի միջև հնարավոր համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ Հայաստանում ստարտափ միջավայրի զարգացմանն ու ամրապնդմանը միտված նախաձեռնությունները։

 

Անդրադարձ է կատարվել նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքներին։ Քննարկվել է համաժողովի շրջանակում համատեղ միջոցառումների անցկացման հնարավորությունը՝ «Ստարտափ Արմենիա»-ի հետ համագործակցության ձևաչափով։

 

Նախարարը ընդգծել է, որ նման միջազգային հարթակները պետք է ծառայեն ոչ միայն կազմակերպչական նպատակների, այլև՝ որպես հնարավորություն՝ նորարար երիտասարդներին և ձեռնարկատերերին ներգրավելու և նրանց ներուժը ի հայտ բերելու համար։

 

Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները և սահմանել հստակ օրակարգ՝ փոխգործակցությունը խորացնելու նպատակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում