ՄՄարո Թարվերդյան

«Գոլդեն Գոութ» ընկերության «Պանիր չանախ» և «Պանիր լոռի» արտադրատեսակները շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագիր է տրվել

«Գոլդեն Գոութ» ընկերության «Պանիր  չանախ» և «Պանիր  լոռի» արտադրատեսակները շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագիր է տրվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երևանի կենտրոնի տեսուչները «Գոլդեն Գոութ» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացվող ստուգման ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրատեսակներից և ներկայացրել լաբորատոր մանրէաբանական փորձաքննության:

Այս մասին տեղեկացրել է տեսչական մարմինը:

Հետազոտության արդյունքներով՝ «Պանիր  չանախ» և «Պանիր  լոռի»  արտադրատեսակների նմուշները աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով ամրագրված պահանջներին, ուստի համարվում են վտանգավոր սննդամթերք:

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, դադարեցվել է, հայտնաբերված խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ։

Վերահսկիչի կողմից տնտեսվարողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում