Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԴԴավիթ Մուրադյան

Գեղարքունիքի մարզի Գեղամավան բնակավայրում իրականացվում է կենսական նշանակության սուբվենցիոն ծրագիր

Գեղարքունիքի մարզի Գեղամավան բնակավայրում իրականացվում է կենսական նշանակության սուբվենցիոն ծրագիր
Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխպատակազմից, Բերդկունք կատարած աշխատանքային այցի շրջանակում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը դիտարկել են նորակառույց մանկապարտեզ տանող ճանապարհի հիմնանորոգման ընթացքը։
 
Ըստ կառույցի տարածած հայտարարության,  ծրագրի շրջանակում նախատեսվում է, հիմնանորոգել Սևան-Գավառ-Մարտունի մայրուղուց դեպի մանկապարտեզ տանող մարզային նշանակության ճանապարհը՝   750 գծամետր երկարությամբ՝  5100 քմ մակերեսով։  Կառուցվելու է միակողմանի մայթ և ջրահեռացման համակարգ,  տեղադրվելու են նաև  բազալտե եզրաքարեր։
 
Ծրագրի արժեքը՝ 77.5 միլիոն դրամ, ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեից։
 Շինաշխատանքները մեկնարկել են հուլիսի երրորդ տասնօրյակում և նախատեսվում է ավարտել հոկտեմբերին։ Այս պահին աշխատանքներն իրականացված են շուրջ 35%-ով։
 
Մարզպետը նշել է, որ կրթական հաստատություններին սպասարկող ենթակառուցվածքների բարեկարգումը առաջնահերթություն է, քանի որ այն ոչ միայն ապահովում է երեխաների անվտանգ ու հարմարավետ ճանապարհը դեպի կրթություն, այլև նպաստում է համայնքի համաչափ զարգացմանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում