ՎՎարդուհի Հարությունյան

Իրանը լիովին չի հրաժարվել ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններից. Լարիջանի

Իրանը լիովին չի հրաժարվել ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններից. Լարիջանի

Իրանը լիովին չի հրաժարվել ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններից, սակայն Վաշինգտոնն անընդունելի պահանջներ է ներկայացնում։ Այդ մասին X-ի իր էջում գրել է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները սեղանի շուրջ չի նստում, ինչի համար անհիմն մեղադրում է Իրանին։ Պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ի անընդունելի պահանջները զրոյացնում են ցանկացած բանակցություն:

Այս տարվա ապրիլի 12-ից տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հինգ փուլ, որոնցում որպես միջնորդ հանդես է եկել Օմանը: Միջուկային ծրագրի քննարկման համար նախատեսված հերթական հանդիպումը չեղարկվել էր, երբ Իսրայելը հունիսին սկսել էր հարվածներ հասցնել Իրանին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում