ՄՄարիամ Մխիթարյան

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների դադարեցման վերաբերյալ որոշումը

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների դադարեցման վերաբերյալ որոշումը

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունել է Մինսկի խմբի  և դրա հետ կապված կառույցների դադարեցման վերաբերյալ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի որոշումը։

«Ես շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունությանն ուղղված այս կոնկրետ քայլի կապակցությամբ, ինչը դիվանագիտության արդյունավետության համոզիչ վկայությունն է»,- X-ի իր էջում գրել է թուրք գործիչը:

Սինիրլիօղլուի համոզմամբ՝ սա պատմական զարգացում է, հաստակ ազդանշան, թե ինչի կարող է հասնել դիվանագիտությունը, նույնիսկ տասնամյակների հակամարտությունից և անվստահությունից հետո, երբ կողմերը ցուցաբերում են ընդհանուր լեզու գտնելու վճռականություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում