ԼԼուսինե Մուրադյան

ՃՏՊ՝ երթուղի սպասարկող Higer մակնիշի ավտոբուսի և երկու ավտոմեքենայի մասնակցությամբ

ՃՏՊ՝ երթուղի սպասարկող Higer մակնիշի ավտոբուսի և երկու ավտոմեքենայի մասնակցությամբ

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 09:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ազատության պողոտայի թիվ 13/1 շենքի մոտակայքում բախվել են Nissan, Tesla մակնիշների ավտոմեքենաները և երթուղի սպասարկող Higer մակնիշի ավտոբուսը, ինչի հետևանքով վնասվել է Nissan մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը, առկա է գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման․ տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են Nissan մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպվելը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում