ԼԼուսինե Մուրադյան

Ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, ապա 5-8 աստիճանով կնվազի

Ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, ապա 5-8 աստիճանով կնվազի

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-ի կեսօրից հետո, 4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով, սեպտեմբերի 3-4-ն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։

Հհ 01.09

Երևան քաղաքում սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 3-ի երեկոյան, 4-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Երևան 01.09

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում