ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհ Սևան քաղաքում․ տուժածներ չկան

Հրդեհ Սևան քաղաքում․ տուժածներ չկան

Օգոստոսի 30-ին, ժամը 16:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է գեղեցկության սրահ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։36-ին, մարվել՝ 17։10-ին։ Այրվել են երկաթե երեսպատումով վագոն-տնակի (մոտ 18 քմ) փայտե կառուցատարրերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում