ԼԼիլիթ Ասատրյան

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը ողջունել է տարածաշրջանում հաստատվելիք խաղաղությունն ու կայունությունը

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը ողջունել է տարածաշրջանում հաստատվելիք խաղաղությունն ու կայունությունը

Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլրահիմ Մուսավիի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ-ից։

 

Սեյեդ Աբդոլրահիմ Մուսավին ընդգծել է, որ պատմականորեն Հայաստան-Իրան հարաբերությունները բարիդրացիական ու եղբայրական են: ԱԽ քարտուղարն իր հերթին ընդգծել է ներկա հարաբերությունների բարձր մակարդակը:

 

Արմեն Գրիգորյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչի շրջանակում Մուսավին ողջունել է տարածաշրջանում հաստատվելիք խաղաղությունն ու կայունությունը:

 

Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում