ԼԼիլիթ Ասատրյան

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը ողջունել է խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային ուղիների ապաշրջափակումը

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը ողջունել է խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային ուղիների ապաշրջափակումը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ-ից։

 

Արմեն Գրիգորյանը նշել է, որ տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակումը տեղի է ունենալու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սահմանների անքակտելիության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում:

 

Քամալ Խարազին ողջունել է խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային ուղիների ապաշրջափակումը` վերահաստատելով ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վերաբերյալ ԻԻՀ-ի սկզբունքային դիրքորոշումը:

 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին, ընդգծել ընթացիկ և նախանշված ծրագրերի շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում