ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ը թույլ չի տա Պաղեստինի ներկայացուցիչներին՝ մասնակցել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին

ԱՄՆ-ը թույլ չի տա Պաղեստինի ներկայացուցիչներին՝ մասնակցել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին

Վաշինգտոնը թույլ չի տա նախագահ Մահմուդ Աբբասին և Պաղեստինի մի շարք այլ ներկայացուցիչների հաջորդ ամիս մեկնել Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին: Reuters-ի տվյալով՝ ԱՄՆ պետքարտուղարությունը կմերժի կամ կչեղարկի նրանց վիզաները։

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի հյուրընկալած գագաթնաժողովին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ավստրալիան և Կանադան պատրաստվում են պաշտոնապես ճանաչել Պաղեստին պետությունը։ Մահմուդ Աբբասը դատապարտել է ամերիկյան կողմի որոշումը՝ նշելով, որ դա միջազգային իրավունքի խախտում է: Ֆրանսիան ևս կոչ է արել Միացյալ Նահանգներին վերանայել պաղեստինյան իշխանության ներկայացուցիչների դեմ կիրառված սահմանափակումը:

Պետքարտուղարության հիմնավորմամբ՝ նման որոշում են կայացրել, քանի որ կարծում են, որ Պաղեստինյան իշխանությունը չի հրաժարվել ծայրահեղական մոտեցումներից, առաջ է տանում Պաղեստին պետության ճանաչման գաղափարը և խոչընդոտում է Գազայի հատվածում խաղաղության հասնելու ջանքերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում