ՎՎարդուհի Հարությունյան

Ինդոնեզիայում անկարգությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ինդոնեզիայում անկարգությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ինդոնեզիայում անկարգությունների հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, ևս հինգ մարդ տուժել է: Associated Press գործակալության տվյալով՝ ցուցարարները նախօրեին երեկոյան հրկիզել են Հարավային Սուլավեսի նահանգի Օրենսդիր ժողովի շենքը:

Մայրաքաղաք Ջակարտայում բողոքի ցույցերը սկսվել են օգոստոսի 25-ին՝ կապված այն հաղորդագրությունների հետ, որ ինդոնեզացի պատգամավորները ամեն ամիս փոխհատուցում կստանան բնակարանային ծախսերի համար: Քննադատները հիշեցրել են, որ բնակչությունը ստիպված է գործ ունենալ գների, հարկերի և գործազրկության աճի հետ:

Բողոքի ցույցերը տարածվել են այլ շրջաններում օգոստոսի 28-ից, երբ Ջակարտայում տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանական մեքենան վրայերթի էր ենթարկել առաքչի:  Ինդոնեզիայի իշխանությունները հայտնել են, որ այա գործի շրջանակում ձերբակալվել է յոթ ոստիկան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում