ՎՎարդուհի Հարությունյան

Ուիթքոֆի շնորհիվ հաջողվել է նեղացնել ռուս-ուկրաինական կարգավորման հարցում տարաձայնությունների շրջանակը. Վենս

Ուիթքոֆի շնորհիվ հաջողվել է նեղացնել ռուս-ուկրաինական կարգավորման հարցում տարաձայնությունների շրջանակը. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի մասնակցությամբ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում կարողացել են նեղացնել տարաձայնությունների շրջանակը:

«Ուիթքոֆը Ուկրաինայում հակամարտության դադարեցման հարցում ավելի մեծ առաջընթաց է գրանցել, քան նրա բոլոր քննադատները միասին վերցրած»,- նշել է Վենսը՝ մեկնաբանելով Politico-ի հոդվածը, որում հաղորդվում էր Ուիթքոֆի բանակցային ոճից դժգոհությունների մասին:

ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ չկարգավորված հարցերից են անվտանգության երաշխիքների և տարածքային զիջումների խնդիրները: Միևնույն ժամանակ, Վեսնի խոսքով, խաղաղության գործընթացի ճակատագիրը մնում է անորոշ:

Ուիթքոֆը օգոստոսի 6-ին պաշտոնական այցով ժամանել էր Մոսկվա, հանդիպում ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում